Օգոստոսի 24-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.47-ին, մարվել` 23.01-ին: Այրվել է Գ.Աբրահամյանին պատկանող «Սանյո» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ եւ ներսում 4 անվադող: