«Հարսնաքարի» գործի մինչդատավարական  վարույթն ընթացել է կոպիտ խախտումներով:Այս մասին այսօր` օգոստոսի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց` Վահե Ավետյանի իրավահաջորդի`  Գառնիկ Ավետյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նրա խոսքով, իրենք պայքարելու են այս ապօրինությունների դեմ մինչեւ վերջ` օգատոգրծելով ՀՀ եւ միջազգային օրենդրությամբ իրենց ընձեռնված բոլոր հնարավորությունները հանուն արդարության եւ օրենքի գերակայության:

Իսկ շարժման անդամ Զառա Հովհանիսյանը իր հայտարարությամբ կոչ արեց հրավիրել ԱԺ արտահերթ նիստ  եւ բարձրացնել ոստիկանապետի, դատախազի եւ ՀՔԾ-ի պետի հրաժարականի հարցը: