Օգոստոսի 24-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Հասրաթյան փողոցից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա չորս երիտասարդների՝ Դավիթ Զ.-ին, Ալեքսան Զ.-ին, Հրանտ Վ.-ին եւ Արմեն Մ.-ին՝ վերջինիս վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով: Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 3,7 գ դեղնականաչավուն զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: