Օգոստոսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 112-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել քարերի մեջ, ինչի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ուրալ»  մակնիշի մոտոցիկլետը Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14,5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Բյուրեղավան-Արզնի ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել   «Ալֆա-Ռոմեո» եւ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել-Վեկտրա»-ի  3 ուղեւորները   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 28-ին, ժամը 00.15-ին, «Ռենո-Լոգան»  մակնիշի ավտոմեքենա Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել   է «Լեքսուս-300» մակնիշի ավտոմեքենայի: «Ռենո-Լոգան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: