Օգոստոսի 28-ին, ժամը 18.10-ին, Երեւանի Նանսենի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21074»-ի 13-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























