25-ամյա Արման Աբրեյանը իր տանը ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանելով կնոջ` Անահիտ Մինասյանի հետ, բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ, որի ժամանակ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսով հարվածել է կնոջ ձախ աչքին: Ինչի արդյունքում կինը ստացել է գանգուղեղային տրավմայի, աջ աչքի վերին կոպի, ձախ աչքի կոպերի, քթի եւ դեմքի ձախ կեսի արյունազեղումների ձեւով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով: Սույն գործի նախաքննությունը ավարտվել է:

Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացանք, որ  գործը այսօր`օգոստոսի 30-ին ընդունվել է դատարան: Հարկ է նկատել, որ 25-ամյա Արման Աբրեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 15-ին,ժամը 00.20-ի սահմաններում, իր տանը ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է կնոջ` Անահիտ Մինասյանի հետ,բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ, որի ժամանակ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսով հարվածել է Ա.Մինասյանի ձախ աչքին եւ գանգուղեղային տրավմայի, աջ աչքի վերին կոպի,ձախ աչքի կոպերի, քթի եւ դեմքի ձախ կեսի արյունազեղումների ձեւով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով: Իսկ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` դիտավարությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ:

Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի  50-100 պատիկի չափով: Իսկ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը: