Թուրքիայի Անթալիա նահանգի Քորքութելիի շրջանում 27-ամյա կին վարորդի վարած մեքենան հարվածել է ճանապարհապատնեշներին, որի հետեւանքով վարորդը դաժան մահ է ունեցել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ կին վարորդը «մահվան շրջադարձ» անունը ստացած վայրում կորցրել է ղեկի կառավարումը, հարվածել ճանապարհը բաժանող բետոնե պատին, որից հետո բախվել ճանապարհապատնեշներին: Հարվածի հետեւանքով կին վարորդի գլուխը պոկվել է, իսկ երկու ուղեւորները ծանր վնասվածքներ են ստացել: