Սեպտեմբերի 2-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնության բրիգադ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 07 DD 505 պ/հ (վարորդ` 40-ամյա Ս.Խաչատրյան) եւ «ԶԻԼ» մակնիշի 19 ԼՍ 474 պետհամարանիշերի (վարորդ՝ Ս. Մանուկյան) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ս. Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալին քաղաքի հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


























