Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը չի փոխվել: Այսօր` սեպտեմբերի 6-ին հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հարցմանը պատասխանեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Որեւէ այլ մեկնաբանություն նախարարը հրաժարվեց ներկայացնել:

Նշենք, որ 2011 թ. Հայաստանը Ռուսաստանից գազ ներկրել է 1000 խոր. մետրը 180 դոլարով:

Հայաստանը գազ ներկրում է նաեւ Իրանից` «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բանաձեւով: Առավել հավանական է, որ գազի «սահմանային» գինը բարձրացել է Իրանի հետ վերահաշվարկների հետեւանքով:

Ավելի վաղ NEWS.am-ը պայմանավորվել էր, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները օգոստոսի 8-ին պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան մատակարարվող գազի գնի հարցում: