Գեղարքունիքի մարզում երեկ`ժամը 23:00-ի սահմաններում Սեւան քաղաքի «Սեւան» երկաթգծի կայարանի դիմացի հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ-ի աշխատակիցների միջեւ, ինչի արդյունքում 35-ամյա Նվեր Սերգեյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Սեւանի բաժնից: Վիճաբանության ժամանակ Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 25-ամյա Արամ Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան քշել է 35-ամյա Նվեր Սերգեյանի ուղղությամբ ով տեղում մահացել է: Իսկ Արամ Ղազարյանը դիմել է փախուստի:
25-ամյա Արամ Ղազարյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում աշխատում է որպես վարորդ: Փաստի առթիվ ոստիկանության Սեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են միջոցառումներ Արամ Ղազարյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ի դեպ, մեքենան պատկանել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին:



























