Երեւանի Լենինական փողոցից դեպի Շահումյան տանող գազալցակայանի տարածքում այսօր` սեպտեմբերի 8-ին ժամը 00:40-ի սահմաններում «Հայբուսակ» համալսարանի ուսանող, 21-ամյա Արմեն Գառնիկի Վարդանյանը, վարելով «ԲՄՎ 523» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի համայնքային ոստիկան, ավագ լեյտենանտ 33-ամյա Հայկ Հակոբի Բաղդասարյանին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Ճանապարհային ոստիկանությունից:
Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Մալաթիայի բժշկական կենտրոնից NEWS.am-ին փոխանցեցին, որ Հայկ Հակոբի Բաղդասարյանը ստանալով առաջին բուժօգնությունը հեռացել է հիվանդանոցից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



























