Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում, «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտ, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել էր: Վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել էր փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.40-ի սահմաններում, ոստիկանություն է ներկայացել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 38-ամյա Արթուր Առաքելյանը եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:

Պարզվել է նաեւ վրաերթի ենթարկված անձի ինքնությունը՝ 84-ամյա Ալեքսանդր Հովսեփյան:

Կատարվում է նախաքննություն: