«Հայաստան` բիբլիական ծիածանի երկիր» հոդվածի գլուխներից մեկը երեց Օլեգ Սկնարը նվիրել է Օսմանյան կայսրությունում Հայ ժողովրդի Ցեղասպանությանը: Հոդվածը լույս է տեսել «Ուղղափառությունը Ուկրաինայում» կայքում:
«Յուրաքանչյուր ժողովուրդ տարածքապես կապված է մեր մոլորակի մայրցամաքի որեւէ հատվածին: Ինչ վերաբերում է հայ ժողովրդին, ապա նա երկու հայրենիք ունի` մեկը պատմական, մյուսը` քաղաքական անարդարության արդյունքում ձեռք բերված: Եվ այդ տարածքը հավասար է Կիեւյան շրջանի տարածքին»,-գրում է ուղղափառ սրբազանը:
Այն բանից հետո, երբ 1908 թ-ին իշխանության են եկել երիտթուրքերը, հաջորդ տարիները, սրբազանի խոսքերով, նշանավորվել են ցեղասպանությամբ. Կիլիկիայում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր` նոր կառավարության լուռ համաձայնությամբ: Զոհվել է 30 հազար մարդ: «Դա եղել է հայ ժողովրդի սիստեմատիկ վերացման սարսափելի սկիզբը: Այստեղ տեղի ունեցած իրադարձությունները շատ նման են նրանց, որոնք տեղի ունեցան երկու տասնամյակ անց ազգային-սոցիալիստական Գերմանիայում... » ,-հիշեցնում է Օլեգ Սկնարը:
«Դժվար է բառեր գտնել նկարագրելու այն ամենը, ինչ տեղի է ունեցել 1915-1918 թթ-ին`ողբերգական 3 տարիների ընթացքում:,-գրում է սուրբ հայրը,- Ենթադրվում է, որ Սալոնիկում 1911 թ-ին տեղի ունեցած երիտթուրքերի կուսակցության գաղտնի խորհրդակցության ժամանակ, որտեղ որոշվել էր Թուրքիան ազատել բոլոր հպատակ ժողովուրդներից, ոորոշվել է քրիստոնեաների նկատմամբ եղեռն իրականացնել, ինչը կատարվել է հատուկ մշակված ծրագրով: Հայաստանը զրկվել է 1,5 միլիոն իր որդիներից եւ դստրերից», մեջբերում է Analitika.at.ua-ն:




























