Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի  ծառայողները սեպտեմբերի 28-ին, ժամը 07.50-ին, Ավանի Թումանյան թաղամասի 7/2 շենքից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Ն.-ին, որը ս/թ սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են,  թե սեպտեմբերի 28-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները  բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Ի.-ին, որը ս/թ սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

26-ամյա երիտասարդին հետախուզում էին թմրանյութեր պատրաստելու համար

Հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով…

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.50-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնի  ծառայողները Գյումրի քաղաքի Պ.Սեւակի փողոցից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վարուժան Ղ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը: