Սեպտեմբերի 29-ին, ժամը 08.15-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Նոր Կյանք-Տափերական ճանապարհի 0,5 կմ-ին բախվել է կայանված «ԳԱԶԵԼ-3221» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ԳԱԶԵԼ-3221»-ի վարորդը` 1953 թ. ծնված Սերյոժա Արթենյանը, տեղում մահացել է, իսկ «ԳԱԶ-24»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:




























