Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները ողջ օրը տեղեկություններ են տարածել, թե հարսնացուն կախվել է ամուսնական առաջին գիշերը: Լրատվամիջոցների մեծ մասը փոխանցում է, որ Ադրբեջանի Աղջաբեդի շրջանի Յուխար Գիյամադինլի գյուղում նախօրեին ամուսնական առաջին գիշերը  կախվել է 1989 թ-ին ծնված Գյուլնարա Հուսեյնովան: Հայտնի է, որ Հուսեյնովան կախվել է իր նորաթուխ ամուսնու տան բակի ծառից:

Միայն մեկ աղբյուր է հաղորդում այն մասին, որ ինքնասպանություն գործածին  մեկ ամիս առաջ փախցրել են Բինա գյուղից եւ բերել են Յուխրա Գիյամադինլի գյուղ:

Նախնական հարցաքննության ժամանակ ամուսինը ներկայացրել է կնոջ ինքնասպանության հիմնական վարկածները: Ներկայումս Գյուլնարայի մարմինը բժշկական փորձաքննության է ուղարկվել: Փաստով քրեական գործ է հարուցվել:

Դեպքի կապակցությամբ երկու հարց է առաջ գալիս. ինչո ՞վ է աչքի ընկել փեսացուն, որին չի դիմացել հարսնացուի հոգեկան աշխարհը, ինչո՞ւ Ադրբեջանի իրավապահ մարմինները գործ չեն հարուցում առեւանգման փաստով:

Մի բան ակնհայտ է. մեր հարեւանները, ովքեր միջազգային բոլոր կառույցներում փորձում են ապացուցել եվրոպական արժեքներին իրենց հավատարմությունը, գտնվում են միջնադարյան պարզունակ մակարդակի վրա, երբ թույլատրվում էր աջիկների առեւանգումն ու բռնի ամուսնությունները: Այստեղ բացահայտ է մարդու իրավունքների խախտումը: Իզուր չէ, որ աչքի առաջ է գալիս «Կովկասի գերուհին» ֆիլմը: 21-րդ դարում  ադրբեջանցի աղջիկների առեւանգումը հանգիստ կարելի է համեմատել այս ֆիլմի հետ. «Սա գեղեցիկ տարօրինակ ավանդույթ է, ո՞վ է հարսնացուի կարծիքը հարցնում, պարկը քաշում ես գլխին ու... վերջ»: