Թուրքիայում Դիարբեքիրի նորանշանակ ոստիկանպետի՝ «Եթե սարում սպանված ահաբեկչի (PKK-ի զինյալի-խմբ) համար չեք արտասվում, մարդ չեք» սկանդալային հայտարարությունից հետո մեկ այլ ոստիկանապետ սկանդալային հայտարարություն արել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նախկին փոխոստիկանապետ Մեթին Մուրադ Արսլանը, ով ներկայում ծառայության է Ստամբուլում, հայտարարել է, թե Դիարբեքիրում պաշտոնավարման ժամանակ չիմանալով այցելել է PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) սպանված զինյալի տուն եւ ցավակցել հարազատներին։
Փոխոստիկանապետը պատմել է, թե տեսնելով, որ մահացածի տուն է, ներս է մտել, սենյակում գտնվողներին ձեռքսեղմումով ցավակցել, նստել եւ պատահաբար աչքով է ընկել, որ մահացածի նկարի շուրջ կանաչ, կարմիր եւ դեղին կտորն են, սակայն լուրջ ուշադրություն չի դարձրել դրան։ «Երբ մահացածի տնից վերադարձա ոստիկանատուն, մեջս կասկածներ առաջացավ եւ խնդրեցի ճշտել, թե ով է մահացածը։ Պարզվեց, որ նա սպանված ահաբեկիչ է։ Ես այդ մասին ոչ մեկի հետ չկիսվեցի։ Անորմալ վիճակ կա՞։ Իհարկե, ոչ։ Պարոն Գյուվենի (Դիարբեքիրի ոստիկանապետ-խմբ) ասածի պես իմ երկրի մարդն է մահացել»,-նշել է Մեթին Մուրադ Արսլանը։





























