Օրերս Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղը հայտվել էր բազմաթիվ ոստիկանների եւ հատուկջոկատայիննների օղակի մեջ: Բանն այն էր, որ Գյուրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը իր «ախպերության» հետ հերթական «ռազբորկան» էր արել, որի արդյունքում հրազեն էր օգտագործվել: Մի հոգի ծանր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել Ղուկասյանի որդուն եւ նրա մի շարք սափրագլուխ ընկերներին: Համաձայն ոստիկանության տեղեկատվության՝ հանցագործների զոհ է դարձել գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը, որին տեղափոխել են Գյումրիի հիվանդանոց հրազենային վնասվածքով: Նա ընդմիշտ հաշմանդամ է մնալու, քանի որ գնդակը ջախջախել է նրա ձախ ոտքի ոսկորը: Ոստիկանության տվյալներով՝ հուլիսի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում սառնաղբյուր գոյւղում կրակոցներ են լսվել, հետագայում պարզվել է, որ կրակել է ուխտավորների խմբից մեկը, որը նաեւ հոգեկանի հետ խնդիրներ ունի: Բայց սա միայն ոստիկանության վարկածն է:
Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, վիճաբանության մասնակիցները պնդում են, որ ուխտ էին կատարում դեպի Սառնաղբոյւրի վանք: Եւ կրակել է հենց այն ուխտավորը, որը հոգեկան խնդիրներ ունի: Այս գործում կան նաեւ այլ տուժածներ, բայց Վարդան Ղուկասյանը նրանց հետ պայմանավորվել է, եւ արել այնպես, որ մեղքն իր վրա վերցնի որդու ընկերը՝ ոմն Գեւորգ, որը, թարսի պես, գժի թուղթ ունի: Ուխտավորներին բավական երկար պահել են բաժնում, բայց, ինչպես եւ սպասվում էր, վերջիվերջո բաց են թողել: Հավանաբար ոստիկանները օրինապահ ուխտավորներին շփոթել են խուլիգանների հետ, եւ պարզելով, որ Սպարտակ Ղուկասյանը քաղաքապետի որդին է, ձեռքի հետ էլ՝ ուխտավոր, բաց են թողել:


























