Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետեւանքով վիրավոր զինծառայողներից Արթուր Եղիազարյանի կյանքին եւս վտանգ չի սպառնում եւ նա աստիճանաբար ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա փոխանցեց, որ առավել հանգամանալից հաղորդագրություն կտարածեն օրվա վերջում: Ավելի վաղ Կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը ասել էր, որ տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն առավել ծանր էր գնահատել Արթուր Եղիազարյանի վիճակը,  որի մոտ առկա է կրծքային վեցերորդ ողի սուր կոտրվածք եւ կատարվել է  կոտրված ողի վերականգնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, զինվորներ տեղափոխող  «Ուրալը» Քարվաճառում` «Հարուրի ձոր» կոչվող տեղանքում գլորվել էր ձորը: Վթարի հետեւանքով զոհվել էին մեքենայի վարորդը` շ/պ Արթուր Հովհաննեսի Երեմյանը (Ապարան, գյուղ Մուլքի), եւ պայմանագրային զինծառայողներ Մանվել Սանթրոյի Ապիջանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Սանասար Վաչիկի Փիլոյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Գագիկ Կամոյի Վարդանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ):

Վթարի հետեւանքով վիրավորվել էր 15 զինծառայող.

1. շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,

2. սերժանտ Գեւորգ Մնացականի Գեւորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,

3. շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,

4. սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,

5. շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,

6. շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,

7. սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,

8. շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,

9. շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,

10. եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,

11. շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,

12. շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,

13. կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ից,

14. եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,

15. շարքային Մանուկ Լեւուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից:

Տեղեկացրել էինք նաեւ, որ  Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու փաստի առթիվ Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 377 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոններ խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է  երկու կամ ավելի անձանց մահ):