Ընթացիկ տարվա 10 ամիսներին Լոռիի մարզում գրանցվել է կայծակնահարության 5 դեպք, որոնցից մեծ մասը Ստեփանաանաի տարածաշրջանում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալների համաձայն կայծակի հարվածից զոհվել է մեկ քաղաքացի, վնասվել է մեկ բնակելի տուն եւ 24 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մարզի ողջ տարածքում գրանցվել է կայծակնահարության 2 դեպք՝ կրկին մեկ զոհով: Հարկ է նկատել, որ դեպքերի մեծ մասը գրանցվում են Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում: