Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր տեղեկացրել է, որ 2009թ.-ի վերջին խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները կմեկնեն Աֆղանստան: «Խորհրդային ժամանակներում Աֆղանստանում ծառայություն անցած բազմաթիվ զինվորականներ հերթի են կանգնած եւ կամենում են կրկին այնտեղ ծառայության մեկնել»,- ասել է Օհանյանը եւ հավելել, թե խաղաղապահների՝ Աֆղանստան ուղարկելու ուղղությամբ բանակցություններ են տարվում Գերմանիայի զինված ուժերի ղեկավարության հետ, որի կազմում էլ հայ խաղաղապահները ծառայություն են անցկացնելու։
Ի դեպ, հունիսի 22-24-ը Բեռլինում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մասնակցել է խաղաղապահ ուժերի Աֆղանստան ուղարկելուն առնչվող պլանավորմանը։




























