Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռներ տեղադրել ցանկացող Թուրքիային Իրանից հերթական զգուշացումն է արել երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի զինվորական գլխավոր խորհրդական, գեներալ Յադուլլահ Ջավանին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, իրանցի գեներալը նշել է, թե Թուրքիան պետք է գիտակցի, որ Patriot-ների տեղադրումը ռազմավարական սխալ է։

«Եթե այդ հրթիռները տեղադրվում են Սիրիայի դեմ միջամտության համար, ուրեմն Անկարան նախկինից ավելի մեծ վնաս կկրի եւ ծանր կվճարի դրա համար։

Սիրիայում ճգնաժամի պայթյունից հետո Թուրքիան դարձավ Արեւմուտքի եւ սիոնիստների խաղի մասնակիցը դարձավ եւ սկսեց օգնել սիրիացի գրոհայիններին՝ աջակցելով արյունահեղության մեծացմանը»,-նշել է Խամանեի զինվորական գլխավոր խորհրդական, գեներալ Յադուլլահ Ջավանին։