Փախստականներին բնակարաններ տրամադրելու խնդիրը առաջնայիններից մեկն է Լեռնային Ղարաբաղում։ Չնայած 2009-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքներին՝ փախստական 9 ընտանիքների բնակարաններ են տրամադրվել։ ԼՂՀ իշխանութունները հավաստիացնում են, որ այսուհետ եւս ուշադրության կենտրոնում են պահելու փախստականների խնդիրները։

Լեռնային Ղարաբաղում գործում է ղարաբաղյան շարժման տարիներին ձեւավորված փախստականների հասարակական կազմակերպությունը։

Ադրբեջանից վտարված փախստականների գլխավոր խնդիրը կարելի է համարել միջազգային կարգավիճակ չունենալը. նրանք զրկված են այն կարգավիճակից, որ ունեն փախստականներն Ադրբեջանում։ Դա կարող է զրկել նրանց միջազգային օգնութուն ստանալու հնարավորությունից։

2004 թ. ընդունվել է «ԼՂՀ փախստականների մասին օրենքը»։ Համապատասխան այդ օրենքի՝ փախստականները պետության կողմից փոխհատուցում են ստացել։

Կազմակերպությունը նպատակադրվել է Ադրբեջանից նյութական եւ բարոյական փոխհատուցում ստանալ Ղարաբաղում հաստատված փախստականների համար։