Երեւանում տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ի պատասխան մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի իբր հավանական թանկացման մասին որոշ լրատվամիջոցներով տարածված անհիմն տեղեկատվության՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց չի քննարկվել եւ չի քննարկվում:



























