Պարզվել է երեկ` դեկտեմբերի 5-ին, Դավիթաշենի կամրջից ինքնասպանության փորձ կատարելու ցանկություն ունեցող անձի ինքնությունը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ երեկ ժամը 17.00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջից փորձում էր ինքնասպանություն գործել Երեւանի բնակիչ, 23-ամյա Մարտին Խ-ն:  Ոստիկանությունից հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում:

Նշենք, որ երեկ երեկոյան մոտ երկու ժամ բանակցություներից հետո ոստիկաններին, փրկարարներին հաջողվել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը: