Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետ այսօր` դեկտեմբերի 6-ին ժամը 13.00-ն էր: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

Ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել է միայն  նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ մրցույթը կկայանա դեկտեմբերի 17-ին  ժամը 12.00-ին:

Նշենք, որ ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ բուհի ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվել է Առողջապահության նախարար: