Վաղը` հունվարի 30-ին նշվում է Ս. Սարգիս զորավարի տոնը, որը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարը ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սբ. Սարգիս զորավարի անվան հետ կապվում են բազմաթիվ հրաշքներ ու ժողովրդական սովորություններ:

Երիտասարդ աղջիկներն ու տղաները Սբ. Սարգսի հետ են կապում իրենց երազանքների ու իղձերի կատարումը: Տոնի նախորդող գիշերը` քնելուց առաջ նրանք աղի բլիթ են ուտում՝` իրենց ապագա սիրեցյալին երազում տեսնելու հույսով:

Հունվարի 30-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: