«Երբ հրեաները կենտրոնանում են սեփական պատմության վրա եւ երես թեքում այլոց դժբախտություններից եւ ողբերգություներից, նրանք սարսափ հարուցող հեգնանքով են անում այն, ինչ արեց աշխարհը՝ թույլ տալով 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հրեական մարդասիրության վրա ծաղրանկաներ էին արվում, երբ հրեական կազմակերպությունները լոբբինգ էին անում ԱՄՆ Կոնգրեսում հայերի Հոլոքոսթի դեմ՝ դրանով խայտառակելով եւ հրեաների Հոլոքոսթը: Նույն բանը կարելի է ասել նաեւ Հոլոքոսթի պատմության թանգարանի հեղինակներին, որոնք հրաժարվում են հիշատակել Հայոց ցեղասպանության մասին»:

Վերոհիշյալ խոսքերը, ըստ ԱՄՆ-ում հայ համայնքի Asbarez թերթի, պատկանում են ամերիկյան պատմաբան, քաղաքագետ, դրամատուրգ, եւ հակառազմական, հակառասիստական եւ իրավապաշտպան շարժումների ակտիվ մասնակից Հովարդ Զիննին, որ մահացել է հունվարի 10-ին:

Ինքը՝ Զիննը ծնվել է Բրուքլինում՝ հրեա բանվորների ընտանիքում:

Հարկ է նշել, որ Զիննը շատ է խոսել Հայոց ցեղասպանության մասին: