Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բացասական եզրակացություն է պատրաստել «Ջրահարս» ընկերությանը փոքր հէկ կառուցելու համար հարկային արտոնություն տրամադրելու առթիվ: Բացասական եզրակացությանը հավանություն տալու հարցը ներառվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում:
«Ջրասահք» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2004թ.: Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի տարածքում Վարդենիս գետի վրա «Վարդենիկ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառացումը: Ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել 2.9 մլրդ ՀՀ դրամի չափով:
Ընկերությունը նախատեսում է 2013թ. շահագործել հիդրոէլեկտրակայանը` ապահովել 11 նոր աշխատատեղ` մոտ 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով:
ՀՀ ֆինանսների նախարարությունն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտենմ, ընդհանուր առմամբ, ցածր գնահատականներ են տվել ներդրումային նախագծին, ինչն էլ նպաստել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության բացասական եզրակացության ձեւավորմանը:


























