«Օրանժ Արմենիա» ընկերության կապն այսօր` դեկտեմբերի 13-ին մոտ 1 ժամ խափանվել է գիշերն իրականացված ցանցային վերանորոգման աշխատանքների հետեւանքով: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Լիլիթ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` գիշերային աշխատանքների պատճառով օրվա ընթացքում չկանխատեսված խնդիրներ են առաջացել, որոշ բաժանորդներ չեն կարողացել զանգեր իրականացնել: Լ. Մարտիրոսյանը նշեց, որ խափանումները զանգվածային բնույթ չեն կրել:
Նշենք, որ ներկայում «Օրանժ Արմենիա» ընկերության կապը վերականգնված է:




























