Գալիք հունվարի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Իշխանությունները պնդում են, թե դա թեթեւացնելու է փոքր բիզնեսի հարկային բեռը, բայց իրականում տեղի է ունենալու հակառակը։

Նոր հարկի գործողության հետեւանքով փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի: Բայց դրանից պետբյուջեն չի շահի, քանի որ նոր օրենքը հնարավորություն կընձեռի մեծածախ առեւտրի կազմակերպություններին՝ մեծացնել իրենց ստվերայնությունը, հետեւաբար՝ նվազեցնել պետական բյուջե վճարվող հարկերը: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունվի ԱԺ ընթացող արտահերթ նիստում»,- գրում է «Հայկական ժամանակը»։