Արագածոտնի մարզպետարանը կստանա «Պեժո Փարս» մակնիշի մեքենա: 2007 թ. արտադրության մեքենան ներկայում գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում:

Հավանաբար սա այն մեքենան է, որ մինչ 2012 թ. շահագործվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, այնուհետ հանվել է աճուրդի, սակայն չի իրացվել: Մեքենայի սկզբնական արժեքն է 5,6 մլն դրամ:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը գրությամբ խնդրել է պետական գույքի կառավարման վարչությանը՝ մեքենան հատկացնել իրեն: Վարչությունն էլ թույլտվության համար դիմել է ՀՀ կառավարությանը, որն այդ հարցը ներառել է դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգում: