Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, կապիտալ վերանորոգումից հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լոռիի  մարզում 3-րդ կամուրջն է շահագործման հանձնել: Քոբեր-Թումանյան վազորդում գտնվող կամրջի վերանորոգման համար ծախսվել է 336 մլն դրամ:

Կամրջի շինարարությունը մեկնարկել է այս տարվա ապրիլին: Նախկին կամրջի շահագործման ժամկետը վաղուց էր անցել, ավելին՝ ծառայել էր նախատեսվածից 20 տարի ավելի շատ: Կամրջի փլվելուց ու նմանատիպ վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար կամրջի վերանորոգումը կարեւոր նշանակություն ուներ:  Լրագրողների հետ զրույցում խոսելով երկաթգծի ու կամրջի կարեւորության մասին,   Վանաձորի գծակայարանային միավորման պետ Ռաֆիկ Սեխլեյան ասաց, որ կամուրջը նաեւ ռազմավարական նշանակություն ունի:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ կամուրջը կառուցվել է 114 տարի առաջ: 13,10 մետր լայնությամբ ու 75 մետր երկարությամբ կամուրջն անվտանգ կմիացնի Քոբերն ու Թումանյանը՝ 100 տարի ժամկետով, երաշխավորում են «Կամուրջշին» շինարարական ընկերության շինարարները: