Գործարար Լիլիթ Մարդանյանը պատրաստակամություն է հայտնել գնելու Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում գտնվող «Իջեւանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարանը»:

Գործարանն ունի 9200 քառ մետր շենք-շինություն, որոնք մեծամասամբ վթարային են, ենթակա են քանդման: Գույքը գնահատվել է 5,2 մլն դրամ:

Լ. Մարդանյանը պատրաստակամություն է հայտնել հիմնելու մրգերի վերամշակման արտադրամաս՝ 10 աշխատատեղով, 2 տարում իրականացնելով 20 մլն դրամի ներդրում (մոտ 50 հազ. դոլար);

Օտարման գործարքին թույլտվություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգում: