Հնուց ի վեր հայկական ավանդական ամանորյա սեղաններին հատուկ տեղ են զբաղեցնում հավն ու հնդկահավը, ոչ թե խաղի բուդը, ինչպես ընդունված է հիմա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի «Կուչինա» ռեստորանի շեֆ-խոհարար Ամալյա Մովսեսյանը:
Նրա խոսքով, հայկական ավանդական ամանորյա սեղաններն առանձնացել են ուտեստների բազմազանությամբ, մասնավորապես, գերիշխել են տոլմայի տեսակները, չրերը, ինչպես նաեւ հատուկ տեղ է զբաղեցրել ազգային տարեհացը (որում «երջանիկ» մետաղադրամ է լինում):
«Կարեւոր նշանակություն են ունեցել տարբեր գուշակությունները, որի վառ վկայությունն է տարեհացի պատրաստումը: Տոհմի ներկայացուցիչները հավատում էին, որ մարդը, ում բաժին հասնի տարեհացի մետաղադրամը, հաջորդ տարի նա երջանիկ կլինի»,-ասաց խոհարարն ու հավելեց, որ թեեւ բարի ավանդույթին, իրականում տարեհացը յուրատեսակ ամանորյա խորհրդանիշ է: Նա նշեց, որ հայկական ընտանիքները իրենց Ամանորի սեղանները զարդարել են իրենց այգու բարիքներից պատրաստված հարուստ տեսականիով, տարբեր ուտեստներ են պատրաստել չրերից:
Այսօր, սակայն, ըստ Մովսեսյանի, շատ ավանդական ուտեստներ վերացել են տոնական սեղաններից, որոնց փոխարինելու է եկել խոզի բուդը:





























