Հայաստան տեղափոխելու ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 20-ին որոշեց 5.18 մլն դրամ հատկացնել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման եւ հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:

Գումարը հատկացվում է ՀՀ մշակույթի նախարարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից:

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծախսերը կազմել են 3,48 մլն դրամ, թաղման ծախսերը՝ 1,7 մլն դրամ: