Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.10-ի սահմաններում,  Երեւան-Արտաշատ ճանապարհի 15-րդ կմ-ին` Նոր Կյուրին գյուղի ճանապարհով քայլելիս, 32-ամյա մի տղամարդ դիպել է տվյալ պահին դեպի Արտաշատ քաղաք ընթացող անհայտ մակնիշի մարդատար ավտոբուսի հետնամասին, ինչի հետեւանքով վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: