Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանի նյութերը գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Վերջինս, սակայն, չհայտնեց, թե որն է բարձրաստիճան ոստիկանի ձերբակալության պատճառը: NEWS.am-ի տեղեկություններով, քանի որ գործը գտնվում է ՀՔԾ-ում` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությունը կասեցվել է: Բացի այդ, Արսեն Գրիգորյանի նկատամբ երկամսյա կալանք է ընտրվել: