Ռուսաստանում ցրտերի պատճառով ավելի քան 1,2 հազ. մարդ է տուժել, նրանց գրեթե կեսը հոսպիտալացվել է, 88  մարդ մահացել է, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են բժշկական շրջանակներից:

«Ցրտերի պատճառով 1210 մարդ է տուժել, որոնցից  538-ը հոսպիտալացվել են, 88 մարդ մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Խիստ ցրտերը Ռուսաստանում արդեն շարունակվում են  մեկ շաբաթից ավելի. Մոսկվայում -18-ից մինչեւ -50` Սիբիրում: Ցրտերն արդեն կոմունալ համակարգում վթարների պատճառ են դարձել: Դպրոցներում տեղափոխվել են պարպմունքները:

Օդերեւութաբանների կանխատեսումներով` դեկտեմբերի 27-28-ին արդեն երկրի կենտրոնական մասում եղանակը կմեղմանա: