Երեւանում, դեկտեմբերին տեղի է ունեցել «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության արտահերթ ժողովը, որտեղ ընտրվել են Կազմակերպության վարչության անդամները:

Կազմակերպությունը նոր անդամներով համալրվելուց հետո ընտրել է վարչություն հետեւյալ կազմով.

Ժիրայր Սեֆիլյան - նախագահ (Կազմակերպության նախագահ)

Պավլիկ Մանուկյան - տեղակալ (Կազմակերպության նախագահի տեղակալ)

Նորիկ Շահբազյան

Քերոբ Ղազարյան

Սասուն Կիրակոսյան

Արթուր Հովհաննիսյան

Վիկտոր Դավթյան

Կազմակերպության հիմնական նպատակներն են.

1. Հայրենիքի պաշտպանության եւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված եւ անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, պատերազմի եւ Զինված ուժերի վետերանների ու հաշմանդամների, նրանց ընտանիքների անդամների նյութական եւ բարոյական օժանդակությունը, միջազգային իրավունքով, Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, պատերազմի եւ Զինված ուժերի վետերանների արհմիությունների կայացումը,

2. հայոց ռազմի պատմության եւ ռազմական արվեստի ուղղությամբ հայագիտության զարգացումը, Հայաստանում եւ հայության շրջանում աշխարհազորի մշակույթի եւ զորականի կերպարի վերականգնումն ու զարգացումը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը,

3. պետական ու ռազմական կառավարման եւ ռազմամարզական գիտելիքների ու հմտությունների զարգացումը, ռազմամարզական ճամբարների, հավաքների, մրցությունների, արշավների, վիկտորինաների եւ այլ ռազմակրթական ու մարզական-դաստիարակչական միջոցառումների կազմակերպումը: