Սիրիայից Հայաստան ժամանած 100 հայեր Հայաստանում ապահովվել են բնակարաններով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով՝ եւս 20 ընտանիքների համաձայնել են անվճար տեղավորել տեղի բնակիչները:
Սփյուռքի նախարարության տվյալներով՝ ներկայումս Հայաստանում է գտնվում շուրջ 6 հազար սիրիահայ: «Կառավարության որոշմամբ՝ մենք առավելագույնս թեթեւացրել ենք վիզային հարցերը մեր հայրենակիցների համար: Վիզան հեշտությամբ տրվում է սահմանին եւ երկարացվում է»,-հավելել է նա:
Հայաստանի բուհերում ներկայումս սովորում է 220 սիրիահայ, նախադպրոցական հաստատություններում եւ դպրոցներում՝ շուրջ 700 երեխա:





























