Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում միջին աշխատավարձը ներկայում կազմում է ամսական 273 հազ. դրամ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքով՝ 2013 թ. նվազագույն աշխատավարձ կսահմանեն ամսական 75 հազ. դրամը, իսկ աշխատողներ ունեն, որ ամսական մի քանի միլիոն դրամ են ստանում: «3200 աշխատողներից 2500-ը օրական մեկ անգամ ձեռնարկության հաշվին սնունդ է ստանում»,- հավելեց Մ. Հակոբյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 2012 թ. Քաջարանի կոմբինատի արտադրական ծավալները 35% աճ են ունեցել; 2013 թ. նախատեսել են արտադրողականությունը հասցնել տարեկան 18 մլն տոննայի, այնինչ խորհրդային ժամանակներում տարեկան 9 մլն տոննա էր:

Մ. Հակոբյանը նշեց, որ ներկայում պղնձի միջազգային գները «լավ են», սակայն մոլիբդենինը՝ ցածր: