Դեկտեմբերի 24-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտ, վնասվել է գազատար խողովակ, առկա է գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Դավիթ-Բեկի փողոցի թիվ 286/6 հասցեի («CPS» բենզալցակայան) մոտ գտնվող գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի:

Հրշեջ-փրկարարաներն իրականացրել են հերթապահություն։

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարացրել են արտահոսքը: