Դեկտեմբերի 24-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդանի Սպանդարյան 1 շենքի մոտ ծառ է ընկել ավտոճանապարհին եւ խանգարում է երթեւեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ծառը մասնատել եւ հեռացրել են:





























