Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել 27 ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Նույն օրը, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45-րդ կմ-ում` Հրազդան քաղաքի մոտ, ձնաբքի եւ թույլ տեսանելիության պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել 4 ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ջաջուռ ավտոճանապարհին` Լուսաղբյուր գյուղի մոտ, ձնաբքի եւ թույլ տեսանելիության պատճառով ավտոմեքենանները չեն կարողանում տեղաշարժվել:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհի 4-րդ կմ-ում, ձնաբքի պատճառով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ամենագնաց ավտոմեքենան:
«ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան (3 ուղեւոր, այդ թվում 1 երեխա) դուրս է բերվել արգելափակումից եւ կցորդի օգնությամբ տեղափոխվել Ամասիա գյուղ:





























