Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2012թ. ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սեւ ցուցակը, ինչպես նաեւ ԻԱԿ եռամսյակային Սեւ ցուցակներում հայտնվելուց հետո  տեղեկատվության ազատության ոլորտում իրենց աշխատանքը վերանայած պաշտոնյաների Սպիտակ ցուցակը:

Կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի փոխանցմամբ, Սեւ ցուցակն ունի հետեւյալ տեսքը`

1. Վոլոդյա Խլոյան - Վարդենիսի քաղաքապետ

2. Սամվել Դարբինյան - Վանաձորի քաղաքապետ

3. Սերժ Սարգսյան - Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ

4. Գագիկ Ծառուկյան -  Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ

5. Լեւոն Տեր-Պետրոսյան -  «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախագահ

6. Արամ Սարգսյան -  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

7. Վիկտոր Մարտիրոսյան – «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետ

8. Սոնա Ղարիբյան – Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ

9. Կարեն Թամազյան – Լիցենզավորման գործակալության պետ

10. Կարեն Խտրյան – Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ

11. Աբրամ Բախչագուլյան – Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

12. Լիլյա Վարդգեսյան – Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն

13. Իրա Հակոբյան – Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն

14. Վահրամ Կիրակոսյան - «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն:

Սպիտակ ցուցակ 2012-ում ընդգրկված են`

1. Լեւոն Խալիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ

2. Անահիտ Վարդանյան – Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն

«Առաջին խնդիրը դեռեւս մնում է մարդկանց հարցումներն անպատասխան թողնելը: Երկրորդ խնդիրը ՏԱ օրենքով սահմանված ժամկետների խախտումն է: Երրորդ խնդիրը թերի եւ անհիմն պատասխանների տրամադրումն է: Կան կառույցներ, որոնք թեեւ չեն հայտնվել ԻԱԿ-ի եռամսյակային կամ տարեկան Սեւ ցուցակներում, սակայն լուրջ խնդիրներ ունեն տեղեկատվության ազատության ոլորտում: Նրանց ուղղված տեղեկություն ստանալու հարցումների պատասխանները հաճախ լինում են ուշացումներով, թերի կամ անհիմն»,- նշել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը` անդրադառնալով տեղեկատվության ազատության ոլորտում առկա խնդիրներին: