էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պնդում է, թե Նաիրի Հունանյանի հետ կապ չունի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը` ավելացնելով, որ համապատասխան մարմինները շատ լավ գիտեն դրա մասին:
«98 թ-ին այդ հարցը բարձրացվել եւ փակվել է: Համապատասխան կառույցները գիտեն, որ ես Նաիրի Հունանյանի հետ կապ չունեմ: Այս իշխանությունները հո հիմար չեն, որ իմանալով, որ ես կապ ունեմ ու...: Նաիրի Հունանյանը ասել է, որ 98թ. դիտել է իմ հաղորդումը: Եթե իմ հաղորդումը նայելով` որեւէ մեկը, որեւէ վատ բան է անում, ես ի՞նչ կապ ունեմ»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը: Ի դեպ, վերջինս զգուշացրեց, որ եթե իր նախընտրական տեսահոլովականերում իրեն չտեսնեն, թող չզարմանան:





























