Հայաստանում կա 83 նոտար եւ 2012 թ. ընթացքում (11 ամիսներ) նրանք պետական բյուջե են վճարել մոտ 370 մլն դրամի հարկեր; Այդ մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած հաշվետվության մեջ: 2011 թ. նոտարիատը վճարել էր 325 մլն դրամ հարկ:
2012 թ. ընթացքում 3 նոտար դուրս է եկել, 12-ը նոր է նշանակվել:
Որպես ծառայության վճար՝ նոտարները գանձել են մոտ 990 մլն դրամ՝ նախորդ տարվա 835 մլն դրամի համեմատ:
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է նոտարներին ազատել ավելացված արժեքի հարկից, եւ սահմանել ուղղակի հարկման միասնական ռեժիմ՝ անկախ շրջանառության ծավալից:




























