Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Կարասինը եւ Ռուսաստանում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Այդին Սեզգինը դեկտեմբերի 27-ին քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի իրավիճակը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը, նաեւ՝ երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր: