Այսօր` դեկտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռի մարզում:  Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Վիոլետովա գյուղի տարածքում ժամը 17-ի սահմաններում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մոտ 40  մետր գլորվել ձորը: Նախնական տեղեկություններով` վարորդը տեղում մահացել է: Մեքենայում գտնվող երկու ուղեւորներ տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Մեքենայի վարորդն ու ուղեւորները եղել են Դիլիջան քաղաքի բնակիչներ:

Դեպքի վայր են ժամանել Լոռի մարզային փրկարարական ջոկատը , ովքեր այս պահին ձորն ընկած մեքենայից փորձում են դուրս բերել մահացածին: Տեղում են նաեւ Լոռի Ճանապարհային ոստիկանները` Մասիս Բալայանի գլխավորությամբ: